կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 17:35
Քաղաքական

Հայկական գործողություններն ավելի շատ նման էին ռազմական զբոսանքի. այսօր Աղդամի (Ակնա) ազատագրման օրն է

Հայկական գործողություններն ավելի շատ նման էին ռազմական զբոսանքի. այսօր Աղդամի (Ակնա) ազատագրման օրն է

«Եթե հայերը ցանկանան, կարող են գրավել ամբողջ Ադրբեջանը», - Ադրբեջանի բանակի մայոր Մամեդով – The Boston Globe

«Հայկական գործողությունները ես չէի անվանի ներխուժում: Դա ավելի շատ նման էր ռազմական զբոսանքի», - Ադրբեջանում հավատարմագրված եվրոպացի դիվանագետ – The Independent

«Աղդամ քաղաքն ազատագրելու ժամանակ տվել ենք 11 զոհ, որոնցից 4-ը սպանվել են ականի պայթյունից: Այդչափ տարածքով օպերացիան 11 զոհով, թեև ամեն մի զոհ մեզ համար շատ թանկ է, ես համարում եմ փայլուն»,- Սամվել Բաբայանը:

Աղդամի ազատագրումը համաբանակային գործողություն էր, որին մասնակցում էին Արցախի գրեթե բոլոր պաշտպանական շրջանները։ Դեռ 1993-ի հունիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը։ Այնուհետև, հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը։

1993 թ. հուլիսի 23-ին Աղդամի ազատագրման գործողությունը ղեկավարել են` Ասկերանի պաշտպանական շրջան (հրամանատար Վիտալի Բալասանյան), 35-րդ գումարտակ (Արշավիր Ղարամյան), 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակ, Խանաբադի վաշտ (Սանասար Ծատրյան), հետախուզական խումբ ( Զորեն Ղազարյան), Կենտրոնական պաշտպանական շրջան (Սամվել Կարապետյան), Մարտունու պաշտպանական շրջանի երկու ստորաբաժանումներ (Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան):

Հուլիս ամսին ռուսների միջնորդությամբ առաջարկվեց ժամանակավոր հրադադար. հայկական կողմը համաձայնվեց, իսկ ադրբեջանը՝ ոչ, արդյունքում Բաքուն կորցրեց Աղդամը։

Հ.Գ. Աղդամը պետք է դառնա զբոսաշրջային վայր, իսկ ամեն տարի այս օրը ադրբեջանցի զբոսաշրջիկներին պետք է բերել Աղդամ՝ շրջագայության։

Ա. Եղիազարյան