Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդես է եկել հրապարակմամբ և խոսել սահմանադրական բարեփոխումների մասին: Նա նշել է, որ սահմանադրական հանրաքվեն «անկանխատեսելի հետևանքներով հղի արկածախնդրություն է»:
«Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առաջին նախագահի` ժամանակ առ ժամանակ քաղաքական ասպարեզում երևալու ձգտումները, տարատեսակ հայտարարարություններով հանդես գալը, ոչ այլ ինչ է, եթե ոչ լիդերության ձգտելու հակում:
«Տեր-Պետրոսյանը մի վեց տարի առաջ էլ էր խոսում, խոստումներ տալիս: Ժողովրդին բարձրացնում է, ոտքի է հանում ու չի հասնում արդյունքի կամ չի ուզում հասնել, հիասթափեցնում է… Դա պարզապես փաստ է: Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ասեմ, որ ես չեմ հասկանում այդ մարդկանց: Ախր, եթե այսօր վատ ենք ապրում, ուրեմն, բարեփոխումներին դեմ գնալով, համաձայնում ենք այսօրվա վիճակին: Որ ասում են` բարեփոխումները չանցնեն ու մնա ներկայիս վիճակը, ուրեմն այս պայմանները բավարար են համարում»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ անարդարության ու սխալի դեմ պետք է հենց հիմքից պայքարել:
«Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է լիդեր լինի, եղել ա, տեսել ենք իրա լիդերությունը, հերի՛ք ա»,- հայտարարեց նա: