|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Նախարարը կմնա Ադրբեջանի մայրաքաղաքում մինչև երեքշաբթի: Մայիսի 5-6-ը ՌԴ նախարարն այցելել էր Երևան, որտեղ նրան ընդունել էին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը և հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակար Նիկոլ Փաշինյանը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում նախատեսվում է դիտարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական ասպեկտներին»,- ասել է նա: