|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողներին կրկին հիշեցրեց իր` «աստղ» լինելու մասին: Նա համոզմունք հայտնեց, որ իր հետ հարցազրույցներով լրատվամիջոցները բարձրացնում են իրենց ռեյտինգը: Ալեքսանյանը, սակայն, այսօր մի հետաքրքիր զիջման գնաց` հայտարարեց, որ պատրաստ է հարցազրույց տալ ոչ միայն գումարի դիմաց, այլ նաև բնամթերքի: Պատգամավորը նշեց, որ պատրաստ է ընդունել, ասենք, ընկույզ կամ գառան միս: Ի դեպ, նա այս անգամ էլ ասաց, որ փողի խնդիր ունի, և լրագրողներին գումարի դիմաց հարցազրույց տալն իր յուրօրինակ բիզնեսն է:
Yerkir.am-ի հարցին` եթե ունեք փողի խնդիր, «Մալաթիա» բժշկական կենտրոնի համար ուղղաթիռն ի՞նչ միջոցներով եք ձեռք բերելու, Ալեքսանյանը խուսափեց պատասխանել, սկսեց ծիծաղել, այնուհետև իրեն հատուկ ոճով հայտարարեց, որ նվեր են տալու: Պատգամավորն ասաց նաև, որ հիվանդներին ուղղաթիռով տեղափոխելը վճարովի է լինելու, սակայն չցանկացավ գումարի կոնկրետ չափ նշել: