Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 16-ին` ժամը 01.48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հետնամասում՝ ավտոտնակում, պայթյունի ձայն է լսվել, ավտոմեքենա է այրվում, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն. թիվ 1998 ավտոտնակի դարպասները շպրտվել են հարակից սեփական տան ուղղությամբ և թիվ 60 շենքի բակային հատված, որտեղ հայտնաբերվել է 21 տարեկան Գ. Թ.-ը: Նա «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Նույն ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Նիսան Քաշքայ» մակնիշի` 19ՏՏ190 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հարվածային ալիքից վնասվել են նաև թիվ 60 շենքի 2-րդ հարկի (թիվ 5), 3-րդ հարկի (թիվ 9), 4-րդ հարկի (թիվ 12), 5-րդ հարկի (թիվ 15) և 7-րդ հարկի (թիվ 21) բնակարանների և շքամուտքի (2-րդ հարկից 7-րդ հարկ) պատուհանները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.06-ին, մարվել՝ 02.12-ին:
Դեպքի վայրում է գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը: