|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ադրբեջանական haqqin.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, գրում է, որ Հայաստանի քաղաքացին անցել է Ադրբեջանի սահմանը: Ըստ լուրի` ձերբակալվել է Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (ծնված 1942թ.):
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ կինն արդեն 2 օր է` անհայտ կորած է համարվում: «Նա որոնվում է ոստիկանության կողմից, որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա: