|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևան քաղաքի երկաթգծի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքից Թ. Օհանյանը հայտնաբերվել և տեղափոխվել է Արարատի բաժին, որից հետո հանձնվել է ծնողների հսկողությանը: Վերջինս հայտնել է, որ շրջել է Աբովյան, Արմավիր և Երևան քաղաքներում: