Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ մայիսի 13-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա. տեղեկացնում է Shamshyan.com-ը:
«Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա և Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև նույն բաժինների ՊՊԾ գնդի աշխատակիցները: Կամրջի տակ՝ քարի վրա, ոստիկանները հայտնաբերել են երիտասարդ տղայի դին, ում ինքնությունը ոստիկանությունը պարզում է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ երիտասարդ տղան կամրջից իրեն ցած է նետել գիշերը և միայն քիչ առաջ են նշված հատվածով զբոսնող քաղաքացիները նկատել դին և անմիջապես ահազանգել ոստիկանություն:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը եւ քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ, 25-ամյա Կ. Հ.-ն, ով օրեր առաջ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն` սկզբնաղբյուրում