|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Տեղեկացրել էինք, որ հունիսի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, որոնվում էր 14-ամյա Թամարա Աթանեսյանը:
Հունիսի 24-ին` ժամը 2.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Թ. Աթանեսյանը հայտնաբերվել է Կապան քաղաքում: Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ հունիսի 19-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Կապան քաղաքում իր ծանոթի տանը:
Աղջկան հանձնել են ծնողներին: Կատարվում է հետաքննություն: