Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2015թ. փետրվարի 2-ից անհետ կորած Վանաձորի բնակիչ Զ.Շուշանյանի դին հայտնաբերվել է հանդամասում։ Քաղաքացի Հ.Մուսայելյանը 2015թ. փետրվարի 3-ին ոստիկանության բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ իր աները՝ 74-ամյա Զ.Շուշանյանը, փետրվարի 2-ի առավոտյան եղինջ քաղելու նպատակով տնից դուրս է եկել ու չի վերադարձել:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2015թ. ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերվել է Զ.Շուշանյանի դին «Դագատեղ» կոչվող հանդամասում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ պարզելու Զ.Շուշանյանի մահվան հանգամանքները։