Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօրվա նիստոի ժամանակ հաստատեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 17.1 միլիոն դրամով նվազեցնելու մասին որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին N 1009-Ա որոշման համաձայն` ստեղծվել է 100% պետական մասնակցությամբ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագծի իրականացման համար, որի համաձայն` «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը սահմանվել է 27,0 մլն դրամ, որը համապատասխանում է 54 հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 500,0 հազ. դրամ անվանական արժեքով:
«2009-2012 թվականին ընկերության ծախսերը կազմել են 94.3 միլիոն դրամ, որի դիմաց միայն 2011 եւ 2012 թվականներին Հայաստանի Հանրապետության պետբյուջեից վճարվել է 76.2 միլիոն դրամ սուբսիդիա: Ստացված սուբսիդիայից ավելի կատարված ծախսերը` 17.1 միլիոն դրամի չափով, իրականացվել են կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների հաշվին, որի չափով էլ պակասել է սեփական կապիտալի գումարը` կազմելով 54.3 միլիոն դրամ»,- որոշման նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Այս որոշման անհրաժեշտությունն այն է, նշում են հեղինակները, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի համաձայն` եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազեցումը: