կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-04 12:58
Քաղաքական

Մանդատ ստանալուց հետո այդ 8 հոգին կարող են դառնալ ազատ պատգամավորներ. քաղտեխնոլոգ

Մանդատ ստանալուց հետո այդ 8 հոգին կարող են դառնալ ազատ պատգամավորներ. քաղտեխնոլոգ

Ունենք «Ծառուկյան» դաշինք, ունենք «Ելք» դաշինք, հիմա մենք ունեցանք Բրուտոսի անվան դաշինք. լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: «Եթե Ծառուկյանի համաձայնությամբ չեն դուրս գալիս այդ ութ հոգին խմբակցությունից, ապա դա դասալքություն, դավաճանություն է»,- հայտարարեց նա:

Ազատ Արշակյանը չբացառեց, որ «Ծառուկյան» դաշինքը շահագործվել է, նշեց, որ Հայաստանում չի կարող որևէ բան տեղի ունենալ առանց իշխանության մասնակցության:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով էլ` թե որտե՞ղ կհայտնվեն այդ ութ հոգին, զուտ տեխնիկական հարց է: «Մի մասը լեզու կարող է գտնել Ծառուկյանի հետ և մնալ այդ խմբակցության մեջ: Այս պահի դրությամբ ավելի հավանական է համարվում, որ մանդատ ստանալուց հետո նրանք կլքեն այդ խմբակցությունը և կլինեն անկախ պատգամավորի կարգավիճակում»,- ասաց նա:

Հակոբյանը նույնպես չբացառեց իշխանության մասնակցությունը «Ծառուկյան» դաշինքում կատարվող իրադարձություններին:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ` նա նշեց, որ ընդդիմադիր հատվածում հանդես եկող ուժերն ինչ-որ չափով իրար խանգարում են: «Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն արդեն հաջողել է խորհրդարանական ընտրություններում: Հիմա նրանք փորձում են իրենց կողմը գրավել խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքին ձայն տված բողոքավորներին»,- նշեց նա: Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի» կուսակցությանը, ապա Հակոբյանը նշեց, որ ավելի շուտ այս կուսակցությունը հիմա շնորհանդեսի նպատակ ունի, և դա, ըստ նա, նորմալ է: «Նոր է ստեղծվել կուսակցությունը, սա նրա համար ստարտ է, առավել ևս՝ ինչ տոկոս էլ վերցնի այս ուժը, ներկայացված է լինելու ավագանիում և անընդհատ կհիշեցնի իր մասին հետագայում»,- նշտեց քաղտեխնոլոգը:

Ըստ նրա` ավագանու ընտրություններում ամենագլխավոր խնդիրն այն է լինելու, որ կա որոշակի պասիվություն այս ընտրությունների նկատմամբ: Հակոբյանի խոսքով` ընդդիմադիրները մեկ խնդիր էլ ունեն` ժողովրդի կարծիքը փոխել և բերել այն բանին, որ ավագանու ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը մեծանա: