Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՀ վարչական դատարանը բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը: Նախարարը պահանջել էր պաշտոնից ազատել նոտարին:
Մեկնաբանելով դատարանի վճիռը, Ա.Սելքոնյանը «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է. «Հ. Թովմասյանին խորհուրդ եմ տալիս նախ՝ ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը: Իմ դեմ նա հայցադիմում է ներկայացրել արդեն իսկ օրենքի խախտմամբ. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն, նա պարտավոր էր հայցադիմում ներկայացնելուց առաջ ինձանից գրավոր բացատրություն պահանջել, սակայն դա չի արել: Երկրորդ, ըստ նույն օրենքի, նոտարին աշխատանքից ազատելու հիմք պետք է հանդիսանար նոտարի կողմից մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու փաստը: Այնինչ, իմ ստացած նախազգուշացումներն օրենքի խախտման համար չեն տրվել: Ինձ աշխատանքից ազատելը նրա համար սկզբունքային հարց էր, որովհետեւ տարբեր շրջապատներում նա բազմիցս խոստովանել է, որ իմ նկատմամբ անձնական թշնամանք ունի: Եվ դա արտահայտեց պաշտոնական դիրքը չարաշահելով»:
Շարունակությունը կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում: