Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշ պատգամավորներ, ինչպես նաեւ սիրիական զինուժի մի խումբ զինվորներ, ինչպես ընդունված է ասել` ցնցեցին համացանցը:
Նախ, սիրիկական զինուժը կարողացավ ազատագրել Հալեպ տանող գլխավոր` Խանասերի ճանապարհը: Հիշեցնենք, որ Խանասերի ճանապարհը վերջին ութ օրերի ընթացքում գտնվում էր ԻՊ-ի զինյալների վերահսկողության տակ եւ Հալեպը, փաստորեն շրջափակված էր: Սիրիայից բավականին հեռու, Փարիզում ԵԽԽՎ-ի Քաղաքական հարցերի հանձնաժողովն էլ, ձայների` 24 կողմ, 16` դեմ հարաբերակցությամբ, ընդունեց բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը, որի վերնագիրը հետեւյալն է` «Բռնության սրացումը ԼՂՀ –ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում»:
Թե որքան են օրհնել Հալեպի մայրերը, ժողովուրդն առհասարակ քաղաքը շրջափակումից ազատագրած սիրիացի զինվորներին, կարեւոր է, բայց ոչ մեզ համար: Թե որքան են Բաքվի` Կասպից ծովին նայող առանձնասենյակներից զանգահարել եւ խիստ ադրբեջանական ակցենտով «թանքյու» ասել միսթըր Ուոլթերին, էլի կարեւոր է, բայց ոչ մեզ համար: Մեզ համար անգամ կարեւոր չէ այն հանգամանքը, որ բրիտանացիները ադրբեջանցիներից տարբերվում են շատ բանով, որոնցից մեկն այն է, որ բրիտանացիները թեյ են խմում, ադրբեջանցիների` «չայ», իսկ, այ Ռոբերտ Ուոլթերը «չայ» խմող բրիտանացի է:
Մեզ համար, կարեւորն այս երկու հարցերում եւ առհասարակ, թյուրիմացության մեջ չընկնելն է: Տեսեք, սիրիական զինուժը ազատագրել է ոչ թե «ողջ Հալեպը», կամ առհասարակ Հալեպը, ինչպես գրում եւ ներկայացնում ենք այս օրերին, այլ` պարզապես ազատագրել է քաղաք տանող ճանապարհը, կամ քաղաքն ազատագրել է շրջափակումից, իսկ սրանք տարբեր բաներ են, այն պարզ պատճառով, որ Հալեպի մի հատվածը դեռ շարունակում է օկուպացված մնալ, որտեղ, Ուոլթերը կասեր` «իրավիճակը սրվում է»: Իսկ «Իրավիճակը սրվում է Լեռնային Ղարաբաղում եւ այլ օկուպացված ադրբեջանական տարածքներում» զեկույցը ընդունել է ոչ թե ԵԽԽՎ-ն, ինչպես ասում եւ ներկայացնում ենք, այլ ԵԽԽՎ-ի` Քաղաքական հարցերի հանձնաժողովը: Անշուշտ, սա, թերեւս, ԵԽԽՎ-ի ամենաներկայացուցչական, գուցե ամենակարեւոր, գլխավոր հանձնաժողովն է, որի որոշումները ժամանակի ընթացքում դառնում են ԵԽԽՎ-ի լիագումար նիստի որոշումներ, բայց փաստն այն է, որ ԵԽԽՎ-ն նման վերնագրով զեկույց չի ընդունել, այլ միայն քննարկելու է գալիք տարվա հունվարին, գուցե ընդունի, գուցե` չընդունի:
Համենայն դեսպ ԵԽԽՎ-ում կա երկու նախադեպն էլ, երբ լիագումար նիստում ընդունվում են հանձնաժողովներում արդեն իսկ ընդունած որոշումները եւ կամ, երբ լիագումար նիստում այդ որոշումները մերժվում են: Իսկ, թե ինչ եւ ինչպես պետք է անել, որպեսզի հունվարին ԵԽԽՎ-ի պատվիրակները Միլի Մեջլիսից վերադառնան ԵԽԽՎ, այլ հարց է: Օրինակ Ադրբեջանը նրանց Միլի Մեջլիս է տարել կաշառքով, քանի որ հայտնի բան է` ամեն բան իր գինն ունի, պարզապես կան բաներ, որ թանկ արժեն:
Ամեն բան եւ ամեն ոք իր գինն ունի…
Հովիկ Աֆյան