Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դատապարտում ենք բոլոր ձևի բախումները, բռնությունները․ ոստիկանությունը պետք է զերծ մնա անհամաչափ ուժ կիրառելուց ու սթափ գնահատի իրավիճակը։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում հնչած հայտարարություններին, առաջիկայում հանրային ձևով կանդրադառնամ դրանց։ Հանրությունը կտեղեկանա ճշմարտության մասին։ ԱԺ-ում հնչած հայտարարությունները կապ չունեն իրականության հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Փաշինյանի հայտարարություններին ու ԲաղրամյանԴեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումներին։
«Ինչ վերաբերում է նրան, որ մենք միլիարդավոր զենքեր ենք թողել, Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունը ո՞ւմ հաշվեկշռում էր գտնվում ու ով էր դրա համար պատասխանատու։ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ կառավարությանը, հանդիսացել ՊՆ-ի տարածքային ստորաբաժանումը»,- ասաց Սամվել Շահրամանյանը։
Սամվել Շահրամանյանը նաև հայտնեց, որ Արցախի էջը փակված չէ․ «Պետք է գտնել մեխանիզմներ, որը թույլ կտա, որպեսզի արցախահայության հարցը ստանա արդարացի լուծում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։