|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում (ցայտաղբյուրների հատված) տեղի ունեցավ Եվրոպայի հրապարակի պաշտոնական բացումը՝ նվիրված այս տարի նշվող` Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին։
Արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, Երևանի քաղաքապետը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, ՀՀ-ում այս օրերին գտնվող` ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն:
«Որպես ԵԽԽՎ նախագահ` պետք է ասեմ, որ Եվրոպան ոչ թե աշխարհագրական հասկացություն է, այլ ավելի խորը երևույթ: Երբեմն մենք թերագնահատում ենք այն ամենը, ինչ իրենից ներկայացնում է Եվրամիությունը, պետք է մտածենք մարդու հիմնարար իրավունքների մասին, բնակարանի, աշխատանքի, սոցիալական իրավունքների, որոնք ամրագրված են Սոցիալական իրավունքների մասին խարտիայում: Եվրոպայի հրապարակը հիշեցնում է այն ճշմարտության, որ Եվրոպան ոչ թե վերացական ըմբռնում է, կոնցեպցիա, այլ ներառում է մեր բոլորի իրավունքներն ու ազատությունները, և մենք պետք է կանգուն լինենք ու պաշտպանենք մեր իրավունքներն ու ազատությունները»,- նշեց ԵԽԽՎ նախագահը:


