Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում հուշահամալիրում չորս երկրների նախագահների ներկայությանը, պատասխանեց. «Տխուր է առիթը: Ինչևէ, հպարտ ենք, որ այդ նախագահները ժամանել են Հայաստան ու կիսում են հայերի վիշտը»:
Արթուր Աբրահամը նշեց, որ ինքը երեկ մասնակցել է Էջմիածնում սրբադասման արարողությանը:
Ինչ վերաբերում է Օբամայի դիրքորոշմանը, որ նա այս տարի էլ խուսափեց 1915թ. դեպքերը անվանել ցեղասպանություն, Արթուր Աբրահամը կարծիք հայտնեց, որ դա քաղաքական դիրքորոշում է, բայց կգա ժամանակը, որ ստիպված կլինեն Ցեղասպանությունը ճանաչել:
«Իհարկե, ոնց ցույց է տալիս կյանքը, քաղաքականությունը խանգարում է ճշմարտության մասին բարձրաձայնելուն, ճշմարտությունն այն է, որ ցեղասպանություն եղել է, իսկ քաղաքականությունն այն է, որ նրանք չեն ճանաչում դա: Բայց կգա ժամանակը, և կճանաչեն: Օբաման չասի, Օբամայի հաջորդները կասեն»,- համոզված է բռնցքամարտիկը:
Դիտարկմանը, որ աշխարհահռչակ հայերն իրենց գործով բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության մասին կամ ստիպում խոսել դրա մասին, այնպես, ինչպես Քիմ Քարդաշյանը, SOAD ռոք խումբը, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Ես էլ` իմ բոքսով: Ամեն մի հաղթանակ նվիրում եմ Զեղասպանության զոհերի հիշատակին և պահանջում եմ աշխարհից` ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: