Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Համբարձումյանը 2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, անչափահաս Մ. Է.-ից տեղեկանալով նրա անչափահաս լինելու հանգամանքի մասին, փրկարարական ծառայության շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, հագուրդ է տվել իր սեռական կրքերին` անչափահաս աղջնակի նկատմամբ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: