Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նյու Յորքում տեղացող հորդառատ անձրևները կատաղության են հասցրել US open-ի մասնակիցներին: Արդեն երկու օր է, ինչ դադարեցվել է US Open-2011-ը:
Ամերիկայի բաց առաջնության գործող չեմպիոն Ռաֆայել Նադալը, ինչպես նաև Ռոջեր Ֆեդերերը, Էնդի Ռոդիկը, Էնդի Մարեյը և այլք իրենց դժգոհությունն են հայտնել թաց կորտերում խաղալու վերաբերյալ:
«Սա «Մեծ սաղավարտի» մրցաշարն է։ Մեծ եկամուտներով մրցաշար է։ Գուցե ապագայում կազմակերպիչները կկառուցեն տանիք կորտերի վրա: Ես լիովին համաձայն եմ ընկերներիս բողոքի հետ։ Մենք գիտենք թենիսի գործնական կողմի և վաճառված տոմսերի մասին։ Մենք ինքներս ցանկանում ենք խաղալ, սակայն թենիսիստների առողջությունը պետք է առաջնային լինի»,- ասել է թենիսիստը։
Իսկ ի պատասխան Մեծ թենիսի մեծ վարպետների բողոքի` US Open-ի տնօրեն Ջիմ Քերլին ասել, որ իրենք առաջվա պես մտադիր են ավարտել մրցաշարը կիրակի օրը: «Մենք նկատի ենք ունեցել այն փաստը, որ թենիսիստները ֆիզիկապես լավ պատրաստված մարզիկներ են: Իսկ կենտրոնական կորտի վրա տանիք կառուցելը կարժենա 200,000,000 դոլար, որը մենք չունենք: Մենք ունենք պրոֆեսիոնալ մրցավարներ, որոնք էլ որոշում են` կորտը պատրա՞ստ է մենախաղ անցկացնելու համար, թե՞ ոչ»,- Քերլի խոսքերն է մեջբերում AP-ն: