կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-31 11:57
Իրավական

Լիսկայի դեմ մահափորձի գործով մեղադրյալի կալանքի երկարաձգման հարցը քննարկել են առանց նրա

Լիսկայի դեմ մահափորձի գործով մեղադրյալի կալանքի երկարաձգման հարցը քննարկել են առանց նրա

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներից Գարեն Աթաջանյանի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննարկել է առանց նրա և նրա պաշտպանի: Այս մասին yerkir.am-ին  հայտնեց Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենք են բոյկոտ հայտարարել և չեն մասնակցել նիստին: Եվ, չնայած մեղադրյալի բացակայությանը, ինչպես և սպասվում էր, դատարանը երկարաձգել է նրա կալանքի ժամկետը:

Նշենք, որ Կենտրոնի դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունն ու երկարաձգել գործով կալանավորված 4 անձանց կալանքի ժամկետը: ԱԱԾ-ն այս գործով մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզի 4 բնակչի: Մասնավորապես` Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Իսկ 2013-ի հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից մահացած Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):