|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ:
Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական, հումանիտար և այլ ոլորտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացումը: Առևտրատնտեսական կապերի զարգացման առումով կողմերն անհրաժեշտ են համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի նաև առևտրաշրջանառության ծավալների աճին:
Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները կարևոր են համարել ընդլայնել ու խորացնել փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: