Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 16-րդ տարին: Արդեն հայտնել ենք, որ առավոտյան ԱԺ պատգամավորները, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին խորհրդարանի բակում հոկտեմբերի 27-ին զոհված քաղաքական գործիչների հիշատակին կանգնեցված հուշարձանին:
Իսկ արդեն ԱԺ նիստերի դահլիճում, երբ պատգամավորները գրանցվեցին և պատրաստվում էին անցնել երեկ ընդհատված նախագծի քննարկմանը, տեղից խոսեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: «Մի րոպե բան ա, հելնենք-կայնենք, հարգենք զոհերի հիշատակը»,- ասաց նա` դիմելով Գալուստ Սահակյանին:
Խորհրդարանի ղեկավարն էլ նշեց, որ իրենք այդ արարողությունն արել են խորհրդարանի բակում, ինքն ամենաշահագրգիռն է այդ հարցում, և եթե կա ցանկություն, կարող են կանգնել և հարգել զոհերի հիշատակը: Ի վերջո, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: