|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 4-ին, ժամը 18.40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում՝ «Ջավախի ձոր» կոչվող վայրում, «ԶԻԼ-157» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում տնտեսական ապրանքներով բեռնված բեռնատարը մոտ 800 մ բարձրությունից ընկել է ձորը. վարորդը՝ Մարգահովիտ գյուղի բնակիչ` 1968 թ. ծնված Ս. Մ.-ը, տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները Ս. Մ.-ի դին դուրս են բերել ձորից և հանձնել իրավապահ մարմիններին: