|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Օրերս Վրաստանի Թելավի քաղաք տանող ճանապարհին «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության աշխատանքային խումբը հանդիպել է ծանոթ մի իրավիճակի` առանց համարանիշների բեռնատարի, որն անտառափայտ էր տեղափոխում:
Հայաստանում այս երեւույթի ռիսկերն ակնհայտ են, քանի որ շատ դժվար է ապօրինաբար հատված անտառափայտով բեռնված մեքենան նույնականացնել եւ մեղավորներին պատասխանատվության կանչել: Իսկ Վրաստանի իշխանություններն առաջարկում են այդ խնդրի «լուծման» իրենց մեթոդը:
Կառավարությունը երկրի անտառային սեկտորի օպտիմալացման նպատակով անտառօգտագործման արտոնագրի փոխարեն մտցրել է երկարաժամկետ վարձակալություն` 49 տարի ժամկետով` օրինականացնելով բնական ռեսուրսների անխնա օգտագործումը: Վրաց բնապահպանական կազմակերպությունները խստորեն քննադատում են իրենց կառավարության այս նախաձեռնությունը: Նրանք համոզված են, որ վարձակալված անտառները չեն պահպանվի:
«Ներկայումս Վրաստանի անտառները կազմում են երկրի տարածքի մոտ 40%-ը, իսկ ի՞նչ կլինի 49 տարի անց»,- գրում է «ԷկոԼուրը»: