|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը նույն շրջանի դատարան է ուղարկել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ 20-ամյա երիտասարդն այս տարվա մայիսին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնաշենքերից մեկի լսարանի դիմաց՝ միջանցքում, վիճաբանել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է վերջինիս որովայնի ձախ հատվածին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջային պատի ծակված-կտրված՝ որովայնի խոռոչ թափանցումով, ճարպոնի վնասմամբ վերքի ձևով:
20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: