|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը անդրադարձել է մարզում առկա մի խնդրի մասին` գյուղմթերքի իրացման խոչընդոտներով պայմանավորված գյուղացիների պարտքերի մասին: Նա նշել է, որ նախորդ երկու տարիների ընթացքում երաշտի, գնաճի հետևանքով գյուղացիների գոյացած պարտքերը կմարվեն: Դա իր նախաձեռնությունն է, իսկ պարտքերը կփակի Սյունիքի զարգացման հիմնադրամը:
Ինչ վերաբերում է Խնձորեսկում հաճարի իրացման խնդիրներին, Վահե Հակոբյանը նշեց, որ նույն կերպ լուծվելու է նաև այդ խնդիրը, և այս դեպքում նույնպես գյուղացիների պարտքերը կմարվեն: