Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այս տարի առաջին անգամ ՀՀ-ում հոկտեմբերի 12-ը նշվեց որպես Արթրիտի համաշխարհային oր: «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի նախաձեռնությամբ և «Արաբկիր» բժշկական համալիր-մանուկների և դեռահասների առողջության ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ աջակցելու պատանեկան արթրիտով հիվանդ երեխաներին` ստեղծելով տոնական տրամադրություն նրանց համար:
Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր` փոքրիկ երգիչների կատարմամբ, երեխաներին զվարճացրեց հանրահայտ ծաղրածու Զոզոն, ելույթ ունեցան ճանաչված մարդիկ, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին և նրանց ծնողներին:
Արթրիտի համաշխարհային օրվա խորհուրդն է հանրությանը իրազեկել խնդրի մասին: Այդ նպատակով միջոցառման մասնակիցներին բաժանվեցին իրազեկման բուկլետներ:
Պատանեկան արթրիտը ծանր խրոնիկական հիվանդություն է, որը հանդիպում է 2-16 տարեկան երեխաների մոտ: Նման հիվանդների մոտ ախտահարվում են հոդերը, որը հետագայում կարող է հանգեցնել հաշմանդամության: «Արաբկիր» բժշկական համալիրի ռևմատոլոգիական դիսպանսերում գրանցված է պատանեկան արթրիտով հիվանդ 200-ից ավելի երեխա:
«Երեխաներ առանց ցավի» հիմնադրամը ստեղծվել է 2011թվականին՝ արթրիտով հիվանդ մի խումբ երեխաների ծնողների կողմից: Հիմնադրամի նպատակն է աջակցել պատանեկան արթրիտ ունեցող երեխաների բուժման, ուսման և հասարակական կյանքի կազմակերպական հարցերին: