|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն