|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ.
«Թանկագի՛ն կանայք,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Դուք իրականացնում եք կարեւոր ու անգնահատելի առաքելություն՝ ձեր ակտիվ մասնակցությունը բերելով մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում, հասարակական-քաղաքական կյանքում, ձեր ընտանիքներում: Տղամարդկանց հետ կողք-կողքի դուք պայքարել եք թշնամու դեմ, կերտել մեր ազատ ու անկախ պետականությունը, պահել ու դաստիարակել մեր զավակներին՝ ձեր հմայքով ու գեղեցկությամբ նոր իմաստ ու երանգ հաղորդելով մեր կյանքին:
Մենք երախտապարտ ենք ձեզ, մեր շատ սիրելի մայրեր ու քույրեր, կանայք ու դուստրեր: Միշտ եղեք առողջ, ուրախ ու երջանիկ: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: