կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-22 15:29
Հասարակություն

Ծեծն անընդունելի է. Սուրիկ Խաչատրյան

Ծեծն անընդունելի է. Սուրիկ Խաչատրյան

Արդեն հայտնել ենք, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը երեկ երեկոյան ծեծի է ենթարկվել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ դեռ մեկ տարի առաջ, երբ բոլորը քննադատում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Սմբատ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում դրական էր արտահայտվել Խաչատրյանի մասին: Այսօր էլ այդ հարցազրույցը ակտիվորեն շրջանառվում է համացանցում:

Փորձեցինք Սուրիկ Խաչատրյանից ճշտել, թե տեղյա՞կ է ծեծից և ի՞նչ կարող է ասել այս ամենի մասին: Սուրիկ Խաչատրյանը նախ նշեց, որ շատ լավ է ճանաչում Սմբատ Հակոբյանին, բայց և հավելեց, որ նրա հետ կատարվածի մասին մեզանից է տեղեկանում: Նա դատապարտեց Հակոբյանի հետ կատարվածը` միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած տեսակի ծեծն է անընդունելի: «Ազատամարտիկ կլինի, թե` շարքային քաղաքացի` ծեծն անընդունելի է»,- ասաց մարզպետը:

Երբ ասացինք, որ, Սմբատ Հակոբյանի խոսքով, իրեն ծեծի ենթարկողներից է եղել Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի նախկին աշխատակիցը, Խաչատրյանը նշեց. «Չեմ կարծում, որ Ռուբեն Հայրապետյանի շրջապատից որևէ մեկը նման բան կարող է անել: Ես էլ կփորձեմ ճշտել, մի հատ հասկանալ` ինչ է եղել: Իհարկե, կայցելեմ նաև հիվանդանոց»: