|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլի առաջին պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Արեշչենկոյի հետ: Պատասխան պարտիան տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ առաջին տուրի 2 պարտիաներում էլ հայ շախմատիստը առավելության էր հասել Լյուքսեմբուրգը ներկայացնող Միքայել Վիդենկելլերի նկատմամբ:
Հավելենք, որ յուրաքանչյուր մրցափուլի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: