կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-14 10:56
Քաղաքական

Տաջիկստան կմեկնի նաև Էդվարդ Նալբանդյանը

Տաջիկստան կմեկնի նաև Էդվարդ Նալբանդյանը

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին մասնակցելու համար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Տաջիկստան։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Էդվարդ Նալբանդյանը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում Հայաստանն առաջիկա տարվա համար կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը։