կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-12 13:00
Քաղաքական

Ձկնարտադրությունը՝ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում

Ձկնարտադրությունը՝ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում

Այսօր «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բոլոր այն խնդիրներին, որոնք արգելակում են Հայաստանում ոլորտի զարգացումը:

Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք ոլորտում չկա մենաշնորհ, որը նույնպես կարող է լինել ոլորտի զարգացման լուրջ խոչընդոտ, նա պատասխանեց. «Մենաշնորհն այս ոլորտում շատ արագ զարգանում է»:

Հարցին` ձկնարտադրության ու ձկնարտահանման ոլորտի մենաշնորհը բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքո՞ւմ է, Արթուր Աթոյանը պատասխանեց, որ չի կարող նման պնդում անել, քանի որ, ըստ փաստաթղթերի, ձկնարտադրող ընկերությունների տերերն այլ մարդիկ են, սակայն, ըստ նրա, վստահաբար կարելի է ասել, որ բարձրաստիճան պաշտոնյաները հովանավորում են այդ բիզնեսը:

«Հովանավորչությունը ձկնարտադրության ոլորտում ունի ռեալ արտահայտված տեսք»,- ասաց Արթուր Աթոյանը: