|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արդեն հայտնել ենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել է Հայդենաու քաղաքում գտնվող` փախստականների ճամբար, որի վրա մի քանի օր առաջ հարձակում էին գործել ծայրահեղ աջ ակտիվիստները: Նա արդեն ակտիվիստների գործողություններն անվանել է «ամոթալի»:
Չնայած այս միջադեպի առնչությամբ Մերկելի դիրքորոշմանը եւ հայտարարություններին` փախստականների ճամբարում նրան սուլոցներով են դիմավորել եւ վանկարկել` «ժողովրդի դավաճան»:
РИА Новости-ն հայտնում է, որ Գերմանիայի իրավապահները միջադեպի կապակցությամբ քրեական գործ են հարուցել: Գործով, որպես մեղադրյալ, անցնում մի կին, ով բռնել է վերոհիշյալ գրառմամբ պաստառը և Մերկելի հասցեին հայհոյանքներ շռայլել: