| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով Սահմանադրական փոփոխությունների ու դրա դեմ ստեղծված «Ոչ» շարժման մասին հարցին, որին միացել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, լրագրողներին ասաց. «Մենք որևէ մեկին չենք համոզում: «Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, իսկ «չէ»` նշանակում է ոչ էական»:
Ըստ ԱԺ նախագահի` սահմանադրական փոփոխությունների դեմ ստեղծվող շարժումը ընդամենը կուսակցական իմիջի բարձրացման նպատակ է հետապնդում:
Հարցին` տեղյա՞կ է, արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը ևս հնարավոր է միանա «Ոչ» շարժմանը, ասաց, որ Քոչարյանը դեռևս հրապարակային հայտարարություն չի արել դրա վերաբերյալ: «Ժողովուրդը «Դեմ»-ին սովորել էր, բայց «Ոչ»-ը դեռևս ես էլ չեմ հասկանում»,- ասաց ԱԺ նախագահը:
Լրագրողների ճշտող հարցին` հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորի սահմանադրական փոփոխությունների դեմ իրականացվող շարժումը, պատասխանեց. «Հայաստանի երկրորդ նախագահը, որպես պատմական դեմք, բավական ուժեղ դեմք է, բայց քաղաքացիական հասարակության ու քաղաքական դաշտում ուժեղներն ունենում են ուժեղ թիմ: Չեմ կարծում, որ ուժեղ թիմ ունի»:
Իսկ ի՞նչ պաշտոնում է իրեն տեսնում սահմանադրական փոփոխություններից հետո, ԱԺ նախագահը պատասխանեց. «Գալուստ Սահակյան պաշտոնում»: