Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
2015թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողը, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու դիտավորությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար հրազենից կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված նույն զորամասի պայմանագրային զինծառայող` 1975թ. ծնված Հայկ Կառլենի Թևոյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս պարանոցի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքից մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն: