կարևոր
1000 դիտում, 51 րոպե առաջ - 2026-10-10 13:38
Հասարակություն

Ողբերգական դեպք՝ ԶՈՒ-ում․ հրազենային վնասվածքից ժամկետային զինծառայող է մահացել

Ողբերգական դեպք՝ ԶՈՒ-ում․ հրազենային վնասվածքից ժամկետային զինծառայող է մահացել

Ishkhanutyun.am-ը գրում է․ «Ողբերգական դեպք՝ ԶՈՒ-ում․ ժամկետային զինծառայող է մահացել, նախնական տեղեկություններով՝ ինքնшսպшն է եղել։

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող, որը Մասիսի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ էր։

Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն ինքնшսպшն է եղել։

«Իշխանություն» լրատվականը փորձել է կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ, սակայն ապարդյուն։ Մեր տեղեկությունը հաստատել է նաև մեկ այլ հավաստի աղբյուր»։

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը։