Քիչ առաջ ազատ են արձակվել «Ոչ թալանին» նախաձեռնության բերման ենթարկված ակտիվիստները: Նրանք վերադարձան Բաղրամյան պողոտա:
Ազատ արձակված ակտիվիստներից մեկը հայտնեց, որ ոստիկանական բաժանմունքում իրենց ասել են, որ իրենց բերման են ենթարկել` ոստիկանի օրինական պահանջին (ազատել փողոցի երթեւեկելի մասը) չենթարկվելու համար: