Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը երեկ հաղորդել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները մայիսի 6֊ին Երևան են տարել Սիսիանի համայնքապետարանի 3 աշխատակցի՝ քաղաքաշինության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին, կազմակերպչական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանին, նույն բաժնի պետի տեղակալ, իրավաբան Օվսաննա Մարկոսյանին:
Երեկ՝ մայիսի 7֊ի ուշ երեկոյան, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սիսիանի համայնքապետարանի երեք աշխատակիցներն էլ ազատ են արձակվել։
Սիսիանում այս բռնությունները կապում են նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի՝ «Դիմադրություն» շարժման շրջանակներում ցուցաբերած ակտիվությամբ և հանրության շրջանում ունեցած բարձր հեղինակությամբ: