Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կրթական ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին: Ըստ նրա` մեր օրերում շատերի համար պարզապես արժեզրկվել ու խեղաթյուրվել է մանկավարժի անունը:
«Չափազանց շատ է խոսվում այն մասին, թե ներառական կրթության գաղափարախոսությունն ուր է հասել: Արդեն 15 տարի է` Հայաստանում կա ներառական կրթությունը: Այն աստիճանաբար տարածվեց մեր դպրոցներում: 2011 թվականից արդեն Տավուշի մարզի դպրոցներում էլ գործում է ներառական կրթությունը: Այս կրթության շրջանակներում մենք ունենալու ենք բարի, մարդասեր, խտրականությունից զերծ հասարակություն»,- ասաց Բախշյանը` հավելելով. «Ի տարբերություն Երևանի, Տավուշի մարզի շատ պաշտոնյաներ այս գաղափարախոսության կրողն են»:
Նրա խոսքով` 2014 թվականին ԱԺ-ում ընդունված` հանրակրթության մասին փոփոխությունները, որոնցում ամրագրվեց համընդհանուր ներառական կրթության գաղափարը, ձեռքբերում է:
Անահիտ Բախշյանը, խոսելով շատերի համար մանկավարժի մասնագիտության խեղաթյուրված լինելու մասին, նշեց. «Մի ծնող գնում է դպրոց և ուսուցչին խնդրում, որ երեք նշանակի: Ծնողը թախանձագին խնդրում է նշանակել և ասում է` լավ, նշանակեք, որ վաղը գոնե մանկավարժ դառնա: Ահա մի զավեշտալի օրինակ, որն ապացուցում է ասածս: Մանկավարժի գործը հեղիանակազրկել են բոլորը` պետության գլխավորությամբ: Բոլոր տեսակի տնօրենները, մանկավարժները խեղաթյուրում են այդ անունը: Բայց, դե, մի քիչ էլ տնօրենից է գալիս, այսինքն` ամեն ոք չէ, որ նման կերպ կվարվի»:
Ըստ Բախշյանի` կրթության ոլորտը քաղաքականացված է: «Տնօրենների 90 տոկոսից ավելին ՀՀԿ-ական է: Իրենք բան ու գործ չունե՞ն, ես չեմ հասկանում: Քաղաքականացված լինելու արդյունքում` տնօրենին տանջում է մի միտք` ինչպես հաճոյանալ վերևին, և դա լինում է դպրոցի ու կրթության հաշվին»,- նշեց նա:
Բաշխյանի կարծիքով` 12-ամյա կրթությունն ու ավագ դպրոցը ձեռքբերում են: «Բայց ցավն այն է, որ այսօր անունը կա, ամանում չկա: Ավագ դպրոցի բովանդակությունը հեռու է լավը լինելուց: Բուհերում ներդրված Բոլոնիայի և կրեդիտային համակարգը շատ առողջարար են, մարդուն սովորեցնում են կուտակել»,- ասաց նա: