կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-26 09:40
Հասարակություն

ՀՀ ԿԲ-ն 20 միլիոն դոլարի կիսաթաքուն ինտերվենցիա է իրականացրել. «ՀԺ»

ՀՀ ԿԲ-ն 20 միլիոն դոլարի կիսաթաքուն ինտերվենցիա է իրականացրել. «ՀԺ»

«Երեկ ՀՀ կենտրոնական բանկը ուղիղ 20 միլիոն դոլարի ինտերվենցիա է իրականացրել ՀՀ ֆինանսական շուկա։ Սակայն եթե նախկինում արտարժութային ինտերվենցիաները ԿԲ-ն իրականացնում էր ֆոնդային բորսայի միջոցով, ապա հիմա այլ կերպ է վարվում։
Ըստ ԿԲ-ի՝ ամեն օր հրապարակվող «ՀՀ արժութային սվոթ շուկայի շրջանառությունը» տեղեկանքի, երեկ բոլոր բանկերը միասին միջբանկային շուկայում գնել են 20 միլիոն դոլար, բայց նրանցից ոչ մեկը այդ 20 միլիոնը չի վաճառել։ Ըստ այդ տեղեկանքի՝ մեկ դոլարի վաճառքի գինը կազմել է 483 դրամ 64 լումա։ Սա այլ կերպ, քան կիսաթաքուն ինտերվենցիա անվանել հնարավոր չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։