|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ծառայողական քննություն է նշանակվել «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության Հանրապետության Հրապարակում կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանի մասնակցությամբ միջադեպի հետ կապված:
Ինչպես yerkir.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը, քննության արդյունքով ավագ լեյտենանտ Վարդգեզյանի լիազորությունները դադարեցվել են:
Հիշեցննեք, որ երեկ «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության Հանրապետության Հրապարակում կազմակերպած ակցիայի ժամանակ Վարդգեզյանը ապտակել էր նախաձեռնության համակիր 67–ամյա Հակոբ Նազարյանին: