Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին` ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորքի 4-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա Արթուր Ա.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վերը նշված տարածքում անհայտ անձանց կողմից:
Պարզվել է, որ օգոստոսի 28-ին` ժամը 19.30-ին, Բակունցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքին կից վարսավիրանոցում, վիճաբանության ժամանակ, Արթուր Ա.-ին վնասվածքը պատճառել է 1978 թ. ծնված Լալա Ա.-ն, որը կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Լալա Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: