|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Արդեն տեղեկացրել ենք, որ համասեռամոլ մարմնավաճառներից մեկը դատի է տվել Կոմայգու աշխատողներից մեկին: Կոմայգու աշխատակիցը /անունը չենք նշի/ այգին մաքրելիս է եղել, երբ մարմնավաճառներից մեկը պնդել է, որ նա լքի այգին: Աշխատողը, սակայն, չի ենթարկվել նրանց եւ շարունակել է իր աշխատանքը կատարել, իսկ մարմնավաճառները սկսել են հայհոյել: Դրանից հետո վեճ է ծագել, եւ այգու աշխատակիցը փոցխով հարվածել է նրանցից մեկին:
Yerkir.am-ի հետ զրույցում այգու աշխատակիցը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել դատական առաջին նիստը, որի ժամանակ էլ դատավորը ժամանակ է տվել կողմերին` փոխհամաձայնության գալու:
«Ես Ղարաբաղյան ազատամարտի մասնակից եմ, անգամ` շքանշան ունեմ: Հիմա պետք է բոլոր թղթերս հավաքեմ ու դատարան ներկայացնեմ: Իսկ էդ աղջկան /աղջիկ ա, տղա ա` չեմ հասկանում/, չգիտեմ` ոնց գտնեմ, որ համաձայնության գանք»,- ասաց այգու աշխատակիցը:
Ի դեպ, դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին: