կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-22 10:41
Քաղաքական

ԿԳՄՍՆ-ի` կորոնավիրուսի պայմաններում ուսհաստատությունների համար առաջարկած ուղեցույցն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս. «Հրապարակ»

ԿԳՄՍՆ-ի` կորոնավիրուսի պայմաններում ուսհաստատությունների համար առաջարկած ուղեցույցն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս. «Հրապարակ»

«ԿԳՄՍ նախարարությունը երկար-բարակ մշակումներից հետո վերջապես հրապարակեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն հանրակրթական ուսհաստատությունները կորոնավիրուսի պայմաններում ուսումնա­կան գործընթացը կազմակերպելիս:

Ծանր ու դժվար իրականանալի մի փաստաթուղթ, որն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս: Փաստա­թուղթ, որը կարող է թվալ, թե գրվել է սովետական ժամանակների սանէպիդկայանի աշխատողների ձեռքով, որոնք միայն կանոններ սահմանելու տերն են, և որոնց չի հետաքրքրում, թե դրանք ինչպես են կյանքի կոչվե­լու:

Բացի այն, որ երեխաներին դի­մակ պարտադրելն է լինելու բարդ, այլև ինչպես են նրանց արգելե­լու դասամիջոց անելն ու միմյանց հետ շփվելը: Ինչո՞ւ են որոշել, որ չպետք է գործեն առարկայական կաբինետներն ու բուֆետները, եթե, ասենք, բոլոր սրճարանները գործում են: Կամ` ինչ իմաստ ունի գրատախտակի օգտագործումն արգելելը, իսկ ստուգողականները ոչ թե տետրերում, այլ թերթիկնե­րի վրա գրելը:

Ո՞վ է որոշել, որ իր կյանքը վտանգելով դպրոց եկող ուսուցիչն ու այն ուսուցիչը, որը հրա­ժարվել է աշխատելուց, պետք է նույն վարձատրությունը ստանան: Կամ` ինչպես են կարողանալու մինչև սեպտեմբերի 15-ը թեստավորել բո­լոր ուսուցիչներին և դպրոցական անձնակազմերին:

Եվ ո՞վ է որոշել, որ դասասենյակները 54 քառակուսի մետր պետք է լինեն կամ նվազա­գույնը` 42: Ինչպես են կարողանալու դասաբաշխում անել, դասացուցակ կազմել տնօրենները այս սահմա­նափակումների պարագայում և այսքան կարճ ժամանակում: Կա­րողանալո՞ւ են արդյոք բոլոր դպրոց մտնողների ջերմաչափումն ու հա­տուկ ձևաթղթում գրանցումն ապա­հովել: Եվ ամենակարևորը` ինչպես են երեխաները հասնելու դպրոց, մեր տրանսպորտային ցանցն ի վիճակի՞ է այդ տեղափո­խումը պատշաճ կազմա­կերպել»,-գրում է թերթը։