|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն, «Իդեալ» շինանյութի խանութ-սրահներում, որտեղ, ըստ լուրերի, բաժնեմաս ունի նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, սկսվել են հարկային ստուգումներ ու խոսվում է բազմաթիվ աշխատողների կրճատումների մասին: Խոսքը մոտ 100 աշխատակցի մասին է և, ընդ որում, այն աշխատակիցների, որոնք մոնտաժման աշխատանքներ են կատարում, օրինակ առաստաղներ ապամոնտաժում կամ տեղադրում: Երեկ «Իդեալից», անդրադառնալով թեմային, մեզ վստահեցրեցին, որ իրենց մոտ «ո՛չ հարկային ստուգումներ կան, ոչ կրճատումներ»:
Նշենք նաև, որ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները վերջնականապես դադարել են գոյություն ունենալ: Վերջին «Մոսկվիչկան», որ գործում էր Հյուսիսային պողոտայում, վեր է ածվել «Պարմա» սուպերմարկետի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։