|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Օգոստոսի 14-ին, ժամը 22.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 72 հասցեի մոտակայքում (Ազգային գրադարան) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գրադարանի նկուղը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «OPEL G» մակնիշի 34 MC 150 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ֆ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել գրադարանի նկուղում:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել: