Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ սերվերների ծխեցման պատճառով օնլայն շտեմարանների անհասանելի դառնալուն և հետևանքների վերացման աշխատանքներին։
«Երկուշաբթի-երեքշաբթի թեստային փորձարկում ենք արել, այժմ քսանչորժամյա ռեժիմով կրկին սպասարկում ենք մեր ընթերցողներին»,-հայտնեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը:
Նա նշեց, որ ԱԻՆ-ը դատախազության հետ կապի մեջ է և սպասում են վերջնական եզրակացության։ Իսկ գրադարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք մայիսի 8-ին` սերվերների սենյակի հրդեհի օրը, այցելել են Հայաստանի ազգային գրադարան, զեկուցագրեր են ներկայացրել:
Բովանդակային առումով ոչ մի կորուստ չունեն, այս պահին նույն սերվերներն են աշխատում, որոնք մանրակրկիտ, դետալ առ դետալ մաքրվել են՝ վստահեցրեց Հրաչյա Սարիբեկյանը։
«Այս ընթացքում ՏՏ մի ամբողջ համայնք ձևավորվեց, բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս աջակցել Հայաստանի ազգային գրադարանին»,-ասաց նա:
Ազգային գրադարանի տնօրենը թվարկեց բոլորին, ով աջակցել է վերականգնման գործընթացը կազմակերպելու, ծրագրային կարգավորումներ տալու եւ խորհրդատվություն ապահովելու աշխատանքներին: Նշեց, որ գրադարանի ամենամեծ կորուստը օդորակիչն էր, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար եւ ինտերնետի փոխարկիչը:
«Թեեւ մենք հայտարարեցինք, որ ամբողջ արխիվը թվայնացված է, բայց մամուլում եւ սոցցանցերում հրապարակումներ եղան, որ ողջ արխիվը ոչնչացված է, մարդկանց տարիների աշխատանքը ջուրն է ընկել: Մեր հասարակության խնդիրներից է նման կանխակալ դատողություններ, շահարկումներ անելու միտումը: Նման վարկածներով, մեղադրանքներով մարդիկ ընդամենը իրենց ցանկությունները, շահերն ու նպատակներն են մատնում…»,-ասաց տնօրենը։
Վստահեցրեց, որ իրենք այդ ընթացքում շահարկումներին պատասխանելու ժամանակ չունեին, քանի որ զբաղված էինք գրադարանի սերվերները վերականգնելու գործով։
«Թեև ծանոթ ենք մամուլում եւ սոցցանցերում եղած գրառումներին, մանրամասն վերլուծություններ են արված այդ մասին, որոնց նպատակն է պարզել, թե ով ինչ շահարկում կարող է հետագայում անել, որովհետև այդ ամենն ունի իր նախապատմությունը եւ զարգացումները։ Ստրատեգիական պաշտպանողական նշանակություն ունի մեզ համար ինչ-ինչ գրառումների կիսումներն ու «լայքերն» ուսումնասիրելը»,- ասաց Հրաչ Սարիբեկյանը:
Նա նաև նշեց, որ հրդեհի գործում մարդկային միջամտության գործոնը, դիտավորությունը չի հերքվել, փորձաքննությունը դեռ ընթանում է։
Մանրամասն՝ տեսանյութում․