Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հանրապետության տարածքում ստեղծված հրդեհավտանգ իրավիճակին: Մասնագետի դիտարկմամբ`բարձր ջերմային ֆոնի առկայության պայմաններում հրդեհի բռնկման հավանականությունը շատ ավելի մեծ է:
«Արդեն երկրորդ ամիսն է, որ մեր երկրի տարածք է ներթափանցել ջերմ օդային ալիք, որը հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծում: Հինգերորդ աստիճանի հրդեհավտանգ իրավիճակ է հանրապետության գրեթե ողջ տարածքում»,- ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ ջերմային ալիքի ներթափանցումից գնալով ավելի շատանում են չորացման գործընթացները:
«Չորացման պրոցեսը գնալով տեղափոխվում է լեռնային տարածք: Ջերմային ալիքների հաճախակի ներթափանցման արդյունքում ողջ աշխարհում էլ են ավելացել հրդեհների առաջացման վտանգները: Մեր երկիրը չէր կարող դուրս մնալ գլոբալ տաքացումից: 1948-80 և 80- 2014 թվականների հետ համամատած, բուսածածկ տարածքների հրդեհման դեպքերը աճել են քառասուն տոկոսով»,- ընդգծեց մասնագետը: Նա նշեց նաև, որ ի տարբերություն հուլիս ամսվա, օգոստոս ամսին հրդեհների թիվը աճել է շուրջ երեք անգամ:
Գաբրիելյանի բնորոշմամբ` հանրապետության տարածքում ավելի հրդեհավտանգ իրավիճակ է Կոտայքի մարզում: «1998-2009 թվականներին տեղի է ունեցել 155 անտառային հրդեհ, իսկ դրանից այս կողմ շատ ավելի շատ հրդեհներ են եղել: Եթե մենք չկարողանանք պայքարել անտառների վերացման դեմ, մենք կգնանք անապատացման: Անտառազանգվածը եթե վնասվի, նաև գյուղական համայնքները վնասներ կկրեն: Վերջին երեք տարիներին որոշակի քայլեր են ձեռնարկվել, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակի համար լուծումներ գտնենք»,- ասաց Գաբրիելյանը և հավելեց, որ վերջին շրջանում տեխնիկապես համալրվել է 911 ծառայությունը:
«Երբ օրինակ Տավուշի մարզից կանչ է լինում, մարդիկ կարող են կապվել հենց Տավուշի մարզի 911-ին: Հատկացվել են նաև ուսապարկեր որպեսզի հնարավոր լինի հրդեհը մեկուսացնել նաև դժվարանցանելի տեղերում»,- ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ հրդեհների հիմնական հարուցիչը մարդն է, և մենք պետք է խոտածածկ տարածքների մեջ գտնվելու մշակույթ ստեղծենք:
Մասնագետն ասաց նաև, որ ապակե շշերը ևս կարող են հրդեհի առաջացման վտանգ դառնալ: