|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սկսել է քննել Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը: Ուշագրավն այն է, որն Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետը՝ Արամ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է:
Եվ, ահա, ՀՔԾ-ն քննում է իր ղեկավարի փեսայի ենթակայի դեմ հարուցված քրեական գործը: Հայաստանում այն ղեկավարը, որը չի կարողանում իր ենթակային «տիրություն» անել, ենթակաների և գործընկերների շրջանում, մեղմ ասած, հեղինակություն չի վայելում: Հետաքրքիր է, թե այս համատեքստում ինչ ելք կունենա քրգործը: Նշենք, որ ՀՔԾ-ն օգոստոսի 4-ին տարածեց պաշտոնական հաղորդագրություն, համաձայն որի՝ քրեական գործը հարուցվել է քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։